Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Սեյրան Օհանյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի պաշտպանության նախարարի հետ

Սեյրան Օհանյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի պաշտպանության նախարարի հետ
03.04.2016 | 17:55

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար Հոսեին Դեհղանի հետ: «Կողմերը մտահոգություն են հայտնել արցախյան ու ադրբեջանական ուժերի շփման գծում իրավիճակի սրման կապակցությամբ, քննարկել են երկու պետությունների պաշտպանական գերատեսչությունների միջև համագործակցության հարցեր», - ասված է ՀՀ պաշտպանության նախարարության հաղորդագրությունում:

Դիտվել է՝ 1090

Մեկնաբանություններ